Մհեր Ախտոյանի ընտանիքը հեռացվել է ՓարաքարիցՔննչական կոմիտեից MakaryanNews-ին հայ…

Մհեր Ախտոյանի ընտանիքը հեռացվել է Փարաքարից
Քննչական կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց: Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում:
Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանի հարազատները ստորագրահավաք էին նախաձեռնել` կառավարությունից պահանջելով վտարել Ախտոյաններին Փարաքարիվ, քանզի որպես Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվիրատու` հենց Մհեր Ախտոյանին ու նրա շրջապատին են կասկածում: Մհեր Ախտոյանն էլ, հիշեցնենք, Վալոդյա Գրիգորյանի սպանությունից տասն օր առաջ հասցրել էր լքել Հայաստանի Հանրապետության սահմանները, և հիմա գտնվում է արտերկրում:
ՔԿ-ից ժամանակահատված չնշեցին, թե երբ են Ախտոյանները հեռացել համայնքից, միևնույն ժամանակ հայտնեցին, որ ստորագրահավաքը կապ չունի, քրեական վարույթի շրջանակներում է Ախտոյաններին Փարաքարից հեռացնելու որոշում կայացվել:
@MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով