600 մլն դրամ Հանրապետութան հրապարակը զարդարելու համար «Հրապարակ» օրաթերթը գրում…

🇦🇲🤑 600 մլն դրամ Հանրապետութան հրապարակը զարդարելու համար
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այս տարի ամանորյա տոնակատարություններին Երեւանի քաղաքապետարանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից: Եթե նախորդ տարիներին գոնե մեկնարկը տալիս էին նոյեմբերի կեսերից, իսկ առաջներում՝ դեկտեմբերի սկզբից, ապա այժմ հասարակությանը կարեւոր հարցերից շեղելու, իբր ուրախ, տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները։
🔴 Երեւանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեզ հետ զրույցում նշեցին՝ շուրջ 600 միլիոն դրամ: Նաեւ հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք նոր ճյուղերով, նոր լույսերով: Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռեւս չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել, եւ վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով