Ադրբեջանը Թուրքիայի հետ պատերազմում է մեր դեմ, մենք Սնուփ Դոգ ենք բերում«Երկիրը …


Ադրբեջանը Թուրքիայի հետ պատերազմում է մեր դեմ, մենք Սնուփ Դոգ ենք բերում
«Երկիրը ծանրագույն ճգնաժամում է, տարածքներ են օկուպացված, 120 հազար մարդ սովամահ է լինում, ՀՀ իշխանությունը համերգ է կազմակերպում ահռելի գումարներով և համոզում, թե ոչինչ չկա, բանակցում են»,- «Աբովյան Time» պոդկաստում ասաց հաղորդաշարի մեկնաբան Արման Աբովյանը։
«Ձեր բանակցածը քանի՞ կոպեկ արժե։ Հումանիտար բեռ ուղարկելուց հետո դիվանագիտական աղմուկ եք բարձրացրել, բայց դա առ ոչինչ է, եթե չկա գործնական քայլ։ Իսկ իշխանությունը հրաժարվել է Արցախում որևէ գործնական քայլից, այլ կերպ ասած` որ այնտեղ ժողովրդին սպանեն, ՀՀ իշխանությունը չի խառնվելու»,– նշեց Աբովյանը։
Իսկ մինչ իշխանությունը բանակցում է իր «գործընկերների» հետ, նրանք Լաչինից առևանգում են 68-ամյա արցախցի Վագիմ Խաչատրյանին։ Մեկնաբանի խոսքով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ կարող են այդպես վարվել, քանի որ պատերազմն իրականում չի ավարտվել։
«Ադրբեջանը Թուրքիայի հետ պատերազմում է մեր դեմ, մենք Սնուփ Դոգ ենք բերում»,– ընդգծեց նա։
@ArmeniaSputnik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով