Եթե AK-74-ն էլ չյուղես, չմաքրես, հողերի մեջ գցես, դա էլ կդառնա մետալալոմ ու ամենապատասխանատու պահին չի կրակի։
Ջաբրայիլի ամենահարավային գումարտակները հազարավոր ադրբեջանցիներ են էն աշխարհ ճամփել Հայաստանում ռեմոնտ արած ու նոր լաքած AKM-ներով։ Դրանք Նիկոլ Փաշինյանին կարող էին մետալալոմ թվալ, քանի որ միգուցե նա ավտոմատից օգտվել չգիտի։
Տարիների ընթացքում հետևողական քարոզչության ներգործությամբ մեր միջավայրում ձևավորվել են միֆեր, որոնց բոլորը կուրորեն հավատում են։ Այն աստիճան, որ դրանք համընդհանուր ճշմարտություն են դարձել, արդեն իսկ ապացուցման կարիք չունեցող։ Օրինակ, ում խոսեցնում ես, ասում է, դե ախր բանակի վիճակը վիճակ չէր։ Կամ էլ մենք բանակ չունեինք, թալանված էր և այլն։
Ես իհարկե ռազմական փորձագետ չեմ և ոչ էլ ռազմագետ։ Ընդամենը մի շարքային զինվոր եմ եղել, որին ասել են գնա խրամատում կանգնի, խելոք գնացել, կանգնել եմ։ Բայց նույնիսկ շարքային իմ կարգավիճակով ինչ-որ մի բան կարդացել ու լսել եմ։
Ու այս փորձառության հիման վրա կարող եմ պնդել, որ բանակի և սպառազինության վերաբերյալ բոլորի կողմից արդեն իսկ ընդունելի և լեգիտիմ դատողությունները լավագույն դեպքում միամիտ դատարկախոսություն են, վատագույն դեպքում՝ նողկալի սուտ։
Քաղաքական կոնյուկտուրայի և առաջադիմական նորաձևության թելադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած քննադատություն լեգիտիմ է, նույնիսկ եթե այդ քննադատությունը սուտ է։
Մյուս կողմից էլ շատ շատերը ենթագիտակցաբար հակված են վերարտադրել բանակի վերաբերյալ միֆերը, որպեսզի արդարացնեն իրենց լատենտ նիկոլական լինելը, դասալքությունը, վախկոտությունը, մարտական դիրք լքելը, փողով բանակից ազատվելը, քաղաքական կոնֆորմիզմը և այլն։
Մի ուրիշ խմբի համար էլ դա որպես խորիմաստ փորձագետ դրսևորվելու գործիք է։ Դրանք մարմնի վրա հարմար տեղավորված այն տզերն են, որոնք օրվա նորաձևությունից ելնելով վերաարտադրում են վերևից թելադրված և արդեն իսկ լեգիտիմացված նարատիվները։
Իրականում մենք շատ նորմալ, պատրաստված բանակ ենք ունեցել։ Խոսքը հատկապես վերաբերվում է ՊԲ-ին, 3-րդ և 2-րդ բանակային կորպուսներին։ Իսկ թերություններ եղե՞լ են։ Իհարկե եղել են։ Աշխարհի բոլոր բանակներում էլ թերություններ ու լրջագույն խնդիրներ կան։ Արդյոք այդ թերություններն ու կոռուպցիան կարո՞ղ են մեզ թույլ տալ պնդելու, որ մենք բանակ չենք ունեցել։ Սա իրականում հռետորական հարց է։
Պարզապես Նիկոլ Փաշինյանը արհեստավարժ մանիպուլյատոր ու ստախոս է։
ՀՕՊ-ի մետալալոմ լինելու մասին պնդումները ասվածի վառ վկայությունն են։ Բազմիցս նշել եմ, որ ՀՕՊ-ի մասին մեր պատկերացումները չափազանց նաիվ են ու պարզունակ։
Մեզ թվում է, թե Երևանում նստած ինչ-որ մեկը պետք է կարմիր կոճակը սեղմի ու անտեսանելի ՀՕՊ համակարգերը փակեն օդը՝ չեզոքացնելով հակառակորդի ԱԹՍ-ներն ու կործանիչները։ Սա հիմարություն է, այդպես չի լինում։
Աշխարհի երեսին չկա այդպիսի միջոց, որը հարյուր տոկոսանոց արդյունավետություն դրսևորի։ Դա մենք տեսանք ՌԴ-Ուկրաինա և Իսրայել-Իրան պատերազմներում։
ՀՕՊ-ը օժանդակ զինատեսակ է, որը կարող է արդյունավետ գործել մյուս զինատեսակների հետ համակցված ու ներդաշնակեցված։
Ցանկացած սպառազինություն հաշված րոպեների ընթացքում կարելի է մետալալոմ դարձնել և հակառակը՝ վատ որակի երկաթի կույտը փոխակերպել արդյունավետ զենքի։
Մարդուց է կախված, այս դեպքում՝ ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմ կառավարելու հմտություններից։
Եթե պատերազմի մեկնարկի պահից ՀՕՊ միջոցները դուրս չես բերում տեղակայման վայրերից ու չես դնում մարտական հերթապահության, բնական է, որ վայրկյանների ընթացքում այն պետք է աղբ դառնա։ Իսկ հետո կարելի է պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։
Ինձ համար միանշանակ փաստ է․ Հայաստանն ու Արցախը կարող էին շատ ավելի արդյունավետ կռվել ու պատերազմը այլ արդյունքներով ավարտել, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վարչապետ, Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար, իսկ Օնիկ Գասպարյանն էլ ռազմական որակներից զատ նաև կամք ու վճռականություն ունենար։ Պատերազմը կառավարման արվեստ է։
Կարպիս Փաշոյան
Հ.Գ ես անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ եմ գեներալ Գասպարյանին հարցեր տալու։

Թողնել պատասխան