🗣🔽Եթե զորահանդես անեինք, շատ տպավորիչ կլիներ. Փաշինյան ‼️ԱԺ–ում, պատասխանելով հարցին, թե արդեն կա՞ն մարդիկ, ովքեր ցանկացել են գալ և տեսնել ձեռք բերված զինտեխնիկան, և արդյո՞ք ցույց տալու փոխարեն ճիշտ չէ զորահանդես անելը, Փաշինյանն ասաց, որ արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում նրանց ներկայացվի մեր ունեցած սպառազինությունը։
«Զորահանդեսի հետ կապված կան տարբեր կարծիքներ, մանավանդ Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո հիմա ավելի ակտիվացել են այդ խոսակցությունները, սակայն եթե անկեղծ ասեմ` մենք կենտրոնացել ենք խաղաղության օրակարգի վրա, մյուս կողմից հասկանում ենք, որ մեր հանրությանը նաև պետք է տեղեկատվական անվտանգության մասը, որպեսզի սխալ տեղեկություններ չկարողանան տարածել»,–ասաց նա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան