Մեխակյանն ամբողջ հոգով ՔՊ-ական է` որքան էլ փորձի տարանջատել իրենՎաղարշապատում ՔՊ…

Մեխակյանն ամբողջ հոգով ՔՊ-ական է` որքան էլ փորձի տարանջատել իրեն
Վաղարշապատում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, MakaryanNews-ի տեղեկություններով, փորձում է ամեն կերպ տարանջատվել իրեն ատաջադրած ՔՊ-ից, որպեսզի ՔՊ-ի բրենդը դարձած «դավաճանի», «հող հանձնողի», հիմա նաև արդեն «Մայր աթոռի դեմ գրոհողի» խարանը իր ճակատին էլ չդաջվի: Բայց ապարդյուն. վաղարշապատցիները Մեխակյանին ընկալում են որպես շարքային ՔՊ-ական` դրանից բխող պիտակավորումներով, և քաջգիտակցում են, որ վաղը, եթե հանկարծ ընտրվի, նա ևս միանալու է Մայր Աթոռի դեմ նիկոլական արշավանքներին` եկեղեցու և Մայր Աթոռի կողքը կանգնելու փոխարեն:
ՔՊ-ից տարանջատվելու մասին է վկայում նաև այն, որ Մեխակյանի քարոզչական պաստառի վրա ՔՊ-ի մասին անվանական հիշատակում չկա, միայն լոգոն է շատ փոքր չափով արտացոլված պաստառի վրա` առանց «Քաղաքացիական պայմանագիր» անվանման:
Ինձ ասացին, որ մինչև ՔՊ մտնելն ու նիկոլական թեզերը առաջ տանելը` Արգիշտի Մեխակյանը բավականին լավ համբավ ուներ համայնքում ու իր հարազատ Դողս գյուղում, իսկ հիմա, հատկապես ՔՊ-ական նախարարներով և պատգամավորներով շրջապատված քարոզարշավ անելու ֆոնին նա առավել քան նիկոլական ու ՔՊ-ական է ընկալվում` որքան էլ փորձի շեշտը դնել իր անձի վրա:
@MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով