Մոսկվան և Բաքուն ձգտում են ծածկել ղարաբաղյան հանցագործության հետքերը«Ադրբեջանը չ…

Մոսկվան և Բաքուն ձգտում են ծածկել ղարաբաղյան հանցագործության հետքերը

🇦🇲🇦🇲🇦🇲«Ադրբեջանը չի կարող անտեսել, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հաջիզադեն: Թեմային նախորդ օրն անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Մինսկի խմբի և նրա ինստիտուտների ֆորմալ գոյությունը «ոչ ակտուալ» է գնահատել, քանի որ, իր արտահայտությամբ, 2023 թվականից հետո «գետնի վրա բոլորովին այլ իրավիճակ է»:
Զախարովան խնդրի լուծման օպտիմալ տարբերակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա դիմումը: Զախարովան, ինչպես նաև նրա հետևորդ Հաջիզադեն, չի կոնկրետացրել, թե Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միջնորդությամբ ո՞ւմ պետք է դիմեն, ԵԱՀԿ գործող նախագահի՞ն, նրա գլխավոր քարտուղարի՞ն, թե՞ բոլոր անդամ պետություններին: Այսինքն՝ ի՞նչ ընթակարագ է գործելու, ո՞վ է լինելու «լուծարային հանձնաժողովը»:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *