ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում Արաքսի ափին հ…

ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը։
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն
կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց նման նախագծեր իրականացնելիս։
Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ֊երի և այլ հիդրոօբյելտների կառուցման մասին։
Պատասխան ոչ մի անգամ։
Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։
Ընդ որում Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012 թ.֊ից ի վեր Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35֊40%֊ով։
Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով
հատկապես երբ խոսքը գնում է ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով