«Աբովյան time»․ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններ և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ գլխավորած պատվիրակության այցը Հայաստան․ այսօրվա զրույցը այս երկու տարբեր թեմաների շուրջ է։
✔️ՏԻՄ ընտրությունը Վաղարշատատում այս կամ այն կերպ ազդեցություն կունենա համապետական գործընթացների վրա, թեև ոչ վճռորոշ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իշխանությունների արձագանքը հասկանալի է՝ խնդիր ունեն մաքսիմալ փիառել այս հաղթանակը, և դա նորմալ է։ Իսկ ընդդիմության որոշ մասում բավական անկումային տրամադրությունները թերևս սխալ ընկալում են․ ըստ էության ինքնակառավարման մարմինների ընտրությունները, այո՛, կարող են որոշակի ցուցիչ լինել, բայց սպառիչ ցուցիչը չեն համապետական ընտրությունների համար։
✔️Օրվա երկրորդ թեման ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցն է Հայաստան․ Ալիսոն Հուքերը եկել է քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը, այլ կերպ ասած՝ TRIPP-ը։ Նախագիծը, այնուամենայնիվ, շարունակում է առաջացնել ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Այն, ըստ էության, առայժմ ձևավորում պատկերացում, թե ինչ է առհասարակ լինելու այդ նա տրանսպորտային լոգիստիկ ուղին․ լինելու է միջա՞նցք, ի՞նչ կարգավիճակով է գործելու, ի՞նչ է իրենից ներկայացնելու տեխնիկական առումով։ Առայժմ չկա հստակություն, և դա բավական մտահոգիչ է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM

Թողնել պատասխան