Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակը կմնա անփոփոխ. Հանրակրթության պետական չափորոշիչը չի փոխվել
Ներկա գտնվեցի Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի և ռուսաց լեզվի նախագծերի համակարգող Այգուլ Շամսուտդինովայի զրույցին։
Տնօրենը երեկ մասնակցել էր Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպմանը։ Ռուսաստանի դեսպանը հանդիպման ընթացքում բարձրացրել է ռուսաց լեզվի կարգավիճակի արդիական հարցը՝ արդյո՞ք այն պարտադիր առարկայից չի վերածվել «ըստ ընտրության օտար լեզուներից մեկի»։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պատասխանեց, որ «այդ ամենը մամուլի դիտավորյալ խեղաթյուրում է»։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հանրակրթության պետական չափորոշիչը» կառավարության կողմից հաստատվել է 2022 թվականին և այն չի փոխվել»:
«Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակը կմնա անփոփոխ, այն շարունակում է պարտադիր առարկա մնալ հայկական դպրոցներում»
Նախարարը նաև նշեց, որ «փոփոխություններ կան, բայց դրանք վերաբերում են նրան, որ հայկական յուրաքանչյուր դպրոցին սեփական կրթական ծրագրի ձևավորման լայն հնարավորություն է տրվում»։
Ֆեֆիլովը նախարարից հետաքրքրվեց ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ հայկական 65 դպրոցի ճակատագրով։ Ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ երկրում մեծ ուշադրություն են դարձնում օտար լեզուների ուսուցմանը և իդեալական տարբերակում՝ դպրոցն ավարտելուց երեխան պետք է կատարյալ տիրապետի երկու օտար լեզվի։
Այսինքն՝ նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների կարգավիճակը կմնա անփոփոխ։
Ֆեֆիլովը Ժաննա Անդրեասյանին հրավիրել է ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-11-ը՝ Գյումրիում։ Ցուցահանդեսը կազմակերպում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
@RSGovArmeniaHY

Leave a Reply