Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն …

🗳️⚡️ Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն նախընտրական «տրամաբանության» մեջ
📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը:
🔴 Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է:
🔴 Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով