Լիդիան դասական քաղբանտարկյալ է` Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը: Եվ այստեղ երկրորդ կարծիք լինել չի´ կարող: Նրան բանտում պահում են բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դրդված, և սրա տակ պետք չէ փնտրել իրավաբանություն կամ իրավական հիմք: Իրավական «հիմնավորումները» միայն նրա համար են, որ արդարացնեն Լիդիայի նկատմամբ քաղաքական հետապնդումները:
Ուշադիր լսեք Լդիիային, տիկին Գալյան, որովհետև նա ձեր իշխանության ստեղծած միակ կին քաղբանտարկյալն է Հայաստանում: Նա քաղբանտարկյալ է դարձել ձեր` Հայաստանի կին պաշտոնյաներիդ լուռ հայացքների ու կին դատախազ Աննա Վարդապետյանի բարձր, բայց «հրեշավոր» հովանու ներքո: Ու դուք` կին պաշտոնյաներդ, պիտի գետինը մտնեիք այս փաստից, մեկը անձամբ Դուք` տիկին Սրբուհի Գալյան, որ զարմանում եք, թե ինչու են ադարադստության նախարարից արդարություն ակնկալում, նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ձեր կառավարության անդամ հանդիսացող ու այդ կառավարության հրեշավոր քաղաքականության համար պատասխանատու մյուս կին նախարարները` Անահիտ Ավանեսյանը, Ժաննա Անդրեասյանը, Ձեր նշանակած էն ՔԿԾ պետ Ձեր ընկերուհին և այսպես շարունակ: Առնվազն էմոցիոնալ առումով դուք գոնե պիտի ամոթից գլուխներդ կախեիք Լիդիային այս վիճակում տեսնելով, որովհետև Դուք գոնե պիտի որ էմոցիաներ ու կանացի բնազդներ ունենաք` անկախ նիկոլական արժեհամակարգի կրող լինելուց:
Աննա Վարդապետյանից ես ոչինչ չեմ ակնկալում, որովհետև… նրանից պետք չէ այդպիսի բաներ ակնկալել, նա ու Արթուր Դավթյանից հետո հենց միայն նա´ նշանակվել է այդ պաշտոնին, որ իրականացնի այն, ինչը չէր կարողանա իրականացնել ոչ միայն ձեզնից որևէ մեկը` որպես կին դատախազ, այլև այս քաղաքական հանակարգի` սեռով տղամարդ համարվող ամենանիկոլական որևէ մեկը: Դրա համար ընտրվել է հենց Աննա Վարդապետյանը: Բայց դուք` տիկին Գալյան, Ավանեսյան, Մանասյան և այլք, կարող եք գոնե ամաչել, գոնե ձեր կաբինետներում նստած ամաչել, եթե ոչ երբեմն նաև համարձակություն ունենալ այդ մասին հրապարակավ արտահայտվել….
Ամո´թ բոլորիդ, հազա´ր ամոթ` տիկին դատախազի բարձր, «իրավական» հովանու ներքո…

Թողնել պատասխան