Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվարհարց Պարտության  ճգնաժամը և աշխարհիկէլի…


Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվարհարց Պարտության  ճգնաժամը և աշխարհիկէլիտաների  անճարակությունն այլընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներԳեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսինչունենք), կամ՝ հոգևորական, մարդկայինարժեքներ քարոզող, մարդունմարդկայնությունը վերադարձնող անհատ։ Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իրարքեպիսկոպոսական դասի, իրամենատարբեր աստիճանակարգերումծառայող հոգևորականների (Վեհափառիառաջնորդությամբ), պատմականառաքելություն են կատարում, որը թե´ հայոցպատմության, թե´ Հայաստանի պատմությանառաջիկա հատորներում ոսկե տառերով էգրվելու։ Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցինխառնվում է քաղաքականությանը։Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝թող խառնվի, սրանց քշի, հետոիշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցինչի կարող երկրի կառավարումիրականացնել։ Բոլոր հարցումներովամենամեծ վստահություն վայելող հանրայինինստիտուտը եկեղեցին է, և այսօր այնտեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ուսա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցիպատասխանը։ Եկեղեցին այսօր չի զբաղվումքաղաքականությամբ այն պարզպատճառով, որ Հայաստանումքաղաքականություն չկա, և մյուս կողմից՝եկեղեցին չի պատրաստվում ու չի կարողիշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցինանում է շատ պարզ բան՝ բառիս բունիմաստով «ատամներով» փորձում էկասեցնել հասարակության և պետությանփլուզումը։ Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որքաղաքական-հանրային դաշտը դուրս գաշոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագատանող առաջնորդներ ու վերնախավեր։ Հայաստանն արդեն իսկ վերածվել էփախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմամի կարմիր սահմանի վրա ենք. ո՞րուղղությամբ ենք շարժելու պատմությանանիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելովպետությունը, թե՞ այնուհանդերձհավաքական-տիտանական ջանքերովպահում ենք մեր պետությունը, ինքնությունը։Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն էփորձում լուծել։ Իսկ քաղաքական և հանրային նորվերնախավերի խնդիրն է` Հայաստանիհետպատերազմական զարգացման իրականծրագիր և իրական բովանդակությունձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգինիրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։ Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտպատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւՍրբազանները» բարդ հարցին, պետք էխիզախություն ունենանք ինքներս մեզ հարցտալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ ԲենԳուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցինպետք է ազնվորեն պատասխանենք։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *