Սերբիայում ընդդիմադիր պատգամավորները փորձել են խափանել խորհրդարանի նիստը՝ ծեծկռտ…

Սերբիայում ընդդիմադիր պատգամավորները փորձել են խափանել խորհրդարանի նիստը՝ ծեծկռտուք սկսելով և հրավառ նյութեր այրելով ։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտում իշխանությունների դեմ, որոնց մեղադրում են 15 մարդու մահվան մեջ։
Ավելի վաղ երկրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ պահանջելով ղեկավարության հրաժարականը։ Պատճառը 2024 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարն էր, երբ Նովի Սադ երկաթուղային կայարանում բետոնե տանիքը փլուզվեց, զոհվեց 15 քաղաքացի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *