Ուրեմն էս մեր ախպերը` Տեր Հակոբ Սարոյանը, էն մեր` նորաթուխ կամ շուտվաթուխ նիկոլա…

Ուրեմն էս մեր ախպերը` Տեր Հակոբ Սարոյանը, էն մեր` նորաթուխ կամ շուտվաթուխ նիկոլական «սրբազան ախպոր»` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարազատ ախպերն ա: Այսինքն` մեր ոչ լավ ախպոր ախպերն ա: Ու էս մեր ախպերը ծառայում է Մոսկվայում` կաթողիկոսի եղբայր Եզրաս սրբազանի մոտ:
Հիմա հարց` էս մեր ախպերը, որը նիկոլիզմի ուսմունքի համաձայն կամ նիկոլական տրամաբանությամբ` դասական ռսի շպիոն ա, հետաքրքիր է` համաձա՞յն է իր «ուլստրասրբազան» եղբոր վարած (բառի բուն իմաստով) քաղաքականության հետ` նիկոլական ու նիկոլաբարո քաղաքականության, ես կասեի:
Ու նույն հարցը` հակառակ կողմից տամ. էս մեր` նախկինների, հատկապես ՀՀԿ-ի սիրելի և վերջին շրջանում նրանց հետ արիշ-վերիշների մեջ գտնվող նիկոլասթայլ սրբազան Գևորգը համաձա՞յն է, որ իր եղբայրը «ռսի շպիոն է»` ըստ իր մատուցած պատարագին ներկա էն ցիլոյով հեծանվորդի տրամաբանության, և գո՞հ է, որ իր հարազատ եղբայրը ծառայում է «Կտրիճ Ներսիսյանի» հարազատ եղբոր մոտ, թե՞ շատ դժգոհ է ու պատրաստվում է նրան հորդորել` հետ գա Երևան ու անցնի Նիկոլի մոտ ծառայության:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով