«Արցախ» միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքո…

🇦🇲🇪🇺 «Արցախ» միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել հայ պատանդների առաջիկա դատական լսումներին. միությունը ԵԽ է ուղարկել լայնածավալ զեկույց
‼️Մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ֆրիդոմ Հաուսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը, փաստաթղթավորել են Ադրբեջանում անկախ և անաչառ դատական համակարգի բացակայությունը։
☄️ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առկա են «հավաստի տվյալներ առ այն, որ դատավորներն ու դատախազները հրահանգներ են ստացել նախագահի վարչակազմից։
💥Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք:
🔥Արցախ Միությունը և գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ կերպով գործել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով