Թուրքիա ուղարկված փրկարարական խմբի թեմայով շատ կարևոր ևս մեկ հանգամանք, որի վեր…

💬 Թուրքիա ուղարկված փրկարարական խմբի թեմայով շատ կարևոր ևս մեկ հանգամանք, որի վերաբերյալ ընդհանրապես չխոսվեց, այնինչ դա, ըստ իս, ամենակարևոր հանգամանքն է, եթե մի կողմ դնենք հարցի քաղաքական և էմոցիոնալ կողմը։
Հայ փրկարարները աղետի գոտում աշխատելու են մի շարք այլ երկրներից ժամանած փրկարարական խմբերի հետ, փորձ են ձեռք բերելու, սովորելու են նրանցից, քանի որ մեր փրկարարները նման իրավիճակներում աշխատելու փորձի պակաս ունեն, ինչը երևաց նաև Սուրմալուի պայթյունի ժամանակ։
Հայաստանը ապահովագրված չէ երկրաշարժներից, ապահովագրված չէ նաև պայթյուններից, որոնց հետևանքով փլուզումներ են տեղի ունենում, հետևաբար մեր փրկարարները պետք է լինեն նման իրավիճակներին առավելագույնս պատրաստ, հստակ իմանան իրենց անելիքը, իսկ դա առանց փորձի պարզապես հնարավոր չէ։ Ինչպես Թուրքիա, այնպես էլ Սիրիա փրկարարների խումբ ուղարկելը շատ կարևոր է այս իմաստով փորձ ձեռք բերելու և մյուս երկրների փորձը յուրացնելու համար։
Յուրաքանչյուր իրավիճակից հնարավոր է ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան վերցնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով