Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին. ՆԳՆ ոստիկանությունԴեկտ…

Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին. ՆԳՆ ոստիկանություն

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով