Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագր…

Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից
🔽«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության եկավ խոսքի ազատության, լրագրողների ազատ գործունեության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության լոզունգներով, այսօր, անցանկալի հարց հնչեցնելու համար՝ լրագրողներին զրկում է Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։
💥Ակնհայտ է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է լրատվամիջոցի նկատմամբ։ Խնդրո առարկան լրագրողների հնչեցրած հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անցանկալի են եղել։
🚨Եվ հետագայում նման «անցանկալի» հարցերը կանխելու նպատակով նա դիմում է գրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Վերջինս, իրավական ընթացակարգերի իմիտացիա ապահովելու նպատակով ըստ էության, հուշել է՝ ինչպես ձևակերպել դիմումը, որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից՝ արդյունքում 2 օրում թե՛ նախազգուշացում, և թե՛ զրկման որոշում է կայացնելով։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական գլխավորությամբ և համաձայնությամբ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով