Սահմանի բացումը ևս ֆիկտիվ է լինելու, ինչպես Գևորգ Պապոյանի ՀՀԿ-ին անդամակցությո…

🇦🇲🇹🇷 Սահմանի բացումը ևս ֆիկտիվ է լինելու, ինչպես Գևորգ Պապոյանի ՀՀԿ-ին անդամակցությունը
📰 «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։
🔴 Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։
🔴 Փոխանցվել է նաեւ, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։
🔴 Չնայած նման փաստաթղթերը, որպես կանոն, ստորագրում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, այլ ոչ թե պետության ղեկավարների, բայց թուրքերը որոշել են մի ավելորդ անգամ նվաստացնել ՀՀ իշխանություններին իջեցնելով ՀՀ վարչապետի կարգավիճակը»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով