Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղ…

Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով. Սոս Հակոբյան
Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք Արմավիր քկհ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին:
Մեր ընկերոջ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում:
Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով
Հատուկ կերպով ողջունում էր բոլոր քաղբանտարկյալներին և իրենց ընտանիքի անդամներին՝ լինելով դժվարության մեջ գտնվող քաղաքական հայի կողքին, ով գործում է հանուն արժանապատիվ և հզոր Հայաստանի Հանրապետության:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով