Չարենցավանում ճանապարհների վիճակը ահավոր է. նույնիսկ կառավարությունից էին զանգել…

Չարենցավանում ճանապարհների վիճակը ահավոր է. նույնիսկ կառավարությունից էին զանգել բողոքում
Նորից ձմռան կեսին շատ անսպասելի ձյուն տեղաց հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` Չարենցավանում, ու նորից մեր քաղաքի փողոցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Այնքան անմխիթար, որ նույնիսկ կառավարությունից էին ինձ զանգել ու ասում` ձեր քաղաքի ճանապարհներն ինչու՞ չեն մաքրում, ինչու՞ աղ ու ավազ շաղ տված չէ, մեկը չկա՞, որ բարձրաձայնի, քաղաքապետարանին բզի, որ նորմալ աշխատեն:
Ու ճիշտ են ասում, պարոն Շահգալդյան, կարո՞ղ ա` մի բան անեք, մի բան լինի, թե՞ բան չեք անում, որ ուրիշ բան լինի, ասենք` վթար: Սպանությունները քիչ են, հիմա էլ ավտովթարներով ու վատ ճանապարհներո՞վ եք ուզում Չարենցավանի անունը հանել:
Էն, որ ամբողջ երկրում ու հատկապես Չարենցավանում ոստիկանությունը նորմալ չի աշխատում` դա տեսնում ենք ու դրա պատճառներն այլ տեղ են թաքնված: Բա քաղաքապետարանին ու Կոմունալին ի՞նչն է խանգարում, որ նորմալ չեք աշխատում, հը՞ պարոն քաղաքապետ: Թե՞ որոշել եք ոստիկանությունից հետ չմնալ, որ վատ աշխատանքի մեդալը ձեզ հասնի:
Մի խոսքով` մաքրեք էս ճամփեքը, թե չէ արդեն իմ վրա է խոսակցություն գալիս: 🙂
Հ.Գ. Որ բոլոր փողոցներն ու բակերը մաքրեք, վերջացնեք, ամենավերջում մեր բակ էլ կգաք, էստեղ էլ են մարդիկ ապրում, էն էլ` ահագին շատ, ու աղբատար մեքենան էլ չի կարողանում գալ աղբը տանելու:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով