«Ընդդիմության առաջին տնային առաջադրանքն է` ձևավորել նորմալ միջազգային գործընկերա…

«Ընդդիմության առաջին տնային առաջադրանքն է` ձևավորել նորմալ միջազգային գործընկերային շփումներ և ցույց տալ բոլոր միջազգային գործընկերներին՝ հյուսիսից մինչև արևմուտք, որ Հայաստանում միաձայնություն չկա Արցախի հանձնման, Հայոց ցեղասպանությունից հրաժարման, հակաեկեղեցական արշավի և այլ զգայուն ազգային հարցերի շուրջ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը լրագրող, միջազգայնագետ Դավիթ Սարգսյանն է։

«Իրենք, որ մեր երկրում առավոտից երեկո «տղա են բերում», որևէ ընդդիմադիրի որևէ այլ պետության ներկայացուցչի հետ շփումը ներկայացնում են որպես «մեր պետության վրա տղա բերելու փորձ»։ Մինչդեռ իրականում նրանք մեզ վրա ոչ միայն «տղա են բերել», այլ նաև թշնամուն են բերել։ Ընդդիմությունը կարող է ապացուցել՝ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը համաձայն չէ այն քայլերի հետ, որոնք կատարվում են մեր ազգային պետության շահերի դեմ։ Դրա համար ընդդիմությունը պետք է ձևավորի իրական և արժանապատիվ խաղաղության այլընտրանքային կոնցեպտ»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով