💬 Նիկոլ Փաշինյանն այսօր վերջապես համարձակություն գտավ իր մեջ և թեկուզ ոչ ուղիղ, բայց խոսեց ու ներկայացրեց, թե ինչ պահանջներ է իր առաջ դրել Ադրբեջանը։ Փաշինյանը, ներկայանալով «Հավաստի աղբյուր» անվան տակ, իրեն պատկանող Հայկական ժամանակ օրաթերթում հոդված է հրապարակել և դրանում ներկայացրել Ադրբեջանի 5 պահանջները, որոնք թվարկված են ստորև․
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Այս կետերից ամենավտանգավորը 4-րդն է, այսինքն դելիմիտացիա և դեմարկացիա Ադրբեջանի ներկայացրած քարտեզով, իսկ այդ քարտեզը, որում Զանգեզուրն ու Սևանա լճի աջ ափը ադրբեջանական տարածք են, Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ ներկայացնում է։
Հոդվածը Փաշինյանն ավարտել է խոստումով, որ հաջորդիվ ներկայացնելու է, թե ինչ են իրեն առաջարկում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Իրանը։ Լիարժեք վերլուծություն հնարավոր կլինի կատարել միայն այդ ինֆորմացիան ստանալուց հետո։
Հ․Գ․ հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի թաքցնի և ուղիղ կասի, որ Հայաստանի առաջ դրված է Միութենական պետություն մտնելու հարցը՝ «փրկվելու» դիմաց։