ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում«Ժողովուրդը» տեղեկություններ ունի, որ կուսակցության ն…

☄️ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում
‼️«Ժողովուրդը» տեղեկություններ ունի, որ կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվելու է ուղիղ եթերում

«Մեր տեղեկությունների համաձայն` նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու երեք օր շարունակ, ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու: Այսինքն` ՔՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ–ի 2026թ–ի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը: Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը, ու պատվիրակները կորոշեն,թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին»,–գրում է թերթը:

«Ժողովուրդի» տեղեկություններով` այդ ընտրությունից հետո կուսակցությունը արտահերթ համագումար կանի Մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով