🇦🇲🇫🇷 Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով ներկայացում-քննարկմանը🔴 Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում կազմակերպված ներկայացում-քննարկմանը։
🔴 ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է Psychologie clinique գիտական հանդեսի հատուկ համարի հրապարակման շրջանակում՝ «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով։ Հատուկ համարը նվիրված է Հայաստանի պատմությանը և հակամարտությունների ազդեցությանը հասարակության տարբեր շերտերի վրա։ Համարի խմբագիրներն են Պատրիկ Ալեսյանը և Անահիտ Դասսյո Տեր Մեսրոպյանը։
🔴 Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրկլին։
🔴 Քննարկմանը մասնակցել են տարբեր ոլորտների ճանաչված մասնագետներ՝ պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, հոգեվերլուծության, արվեստի և մշակույթի բնագավառներից՝ ապահովելով ներկայացված թեմաների բազմադիսցիպլինար և համակողմանի դիտարկում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան