🤡😂 Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել»📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը և Վաղարշակ Հակոբյանը։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։
🔴 Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան