Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցինՀայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպի…

Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցին
Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին հանդես կգա 5 ներկայացուցչով, նրանք են՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը փետրվարի 15-ին կարճ ծրագրում պատրաստվում է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։
Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը, կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով