«ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախորդ շաբաթ իշխանություններ…

«ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախորդ շաբաթ իշխանությունները ամփոփել են պատվիրված սոցհարցումները ողջ հանրապետությունում։ Անցողիկ են 3–4 ուժեր։
Ըստ իշխանական հարցման արդյունքների՝ 30–32% ձայն կհավաքի ՔՊ-ն, եթե առաջիկա շաբաթ անցկացվեն ընտրությունները, 20–22% կհավաքի բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը անցողիկ շեմում են։
ՔՊ-ն գոհ չէ արդյունքներից, բայց և դժգոհ էլ չէ, քանի որ չկա որևէ ուժ, որն այսօրվա դրությամբ կարող է մեծամասնություն ձևավորել 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ քննարկման ժամանակ բացատրել է, որ դեռ քարոզարշավ չեն իրականացրել, և լավ աշխատելու դեպքում հնարավոր է իրենց ունեցած այսօրվա ցուցանիշներին հավելել լուրջ տոկոսներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով