Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Chr…

Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում
____
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։
Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։
CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։
Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝
— կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,
— կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով