Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։
Ըստ պաշտոնական աղբյուրների, ԱՄՆ փոխնախագահի AF2-օդանավը արդեն Իտալիայից մեկնել է Հայաստան: Փոխնախագահի խոսնակը «Ազատության» թղթակցին փոխանցել է՝ «Երևանում վայրէջք կատարելուց հետո Վենսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը նախատեսված է սկսել…
Թողնել պատասխան