«Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս ԱՄՆ փոխնախագահ …

🇺🇸 «Այսօր նոր սկիզբ է Հայաստանի և ԱՄՆ գործընկերության համար»․ Վենս
🕊️ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի հետ ոչ միայն խաղաղություն, այլ նաև բարգավաճում են կերտում։
⚛️ Ստորագրվել է ՀՀ–ԱՄՆ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համագործակցության բանակցությունների ավարտի հայտարարությունը․ խոսքը մոտ 9 մլրդ դոլարի ներդրումների մասին է։
💼 Վենսի խոսքով՝ ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան, կստեղծվեն աշխատատեղեր, կուժեղանա էներգետիկ անվտանգությունը։
🌍 Նա ընդգծեց, որ ԹՐԻՓՓ նախագիծը տարածաշրջանում կբերի տնտեսական ու էներգետիկ կապերի արմատական փոփոխության, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը։
🛡️ ԱՄՆ-ն հաստատել է նաև 11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառք Հայաստանին։
📜 «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական նշանակություն ունի»,– ասաց Վենսը՝ նշելով, որ առաջին ԱՄՆ փոխնախագահն է, ով այցելում է Հայաստան։
Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով