The Wall Street Journal-ը գրում է, որ  դրոնների կիրառման ռուսական  ռազմավարությո…

The Wall Street Journal-ը գրում է, որ  դրոնների կիրառման ռուսական  ռազմավարությունը գնալով ավելի արդյունավետ է դառնում, և հենց դրա շնորհիվ է նրանց  զորքն  ապահովում առաջխաղացում։
Ինչի մասին է խոսքը։
ՌԴ դրոնային ռազմավարությունը մարտի դաշտում  կենտրոնացված է  միջին հեռահարության վրա` 20-80 կմ։ Եվ հիմնական  թիրախն էլ  ուկրաինական դրոնների օպերատորներն են ու լոգիստիկան։
Այն դեպքում, երբ Ուկրաինան մինչև հիմա  հիմնականում փորձում է առավելագույն կորուստներ պատճառել ռուսական հետևակին առաջնագծից 20 կմ հեռավորության վրա։
Մինչ դեռ, ինչպես գրում է The Wall Street Journal, հղում տալով մասնագետների և անգամ ուկրաինական սպաների կարծիքներին, ժամանակն է, որ Ուկրաինան փոխի իր ռազմավարությունը, և ռուսական կողմի օրինակով կենտրոնանա նրանց   դրոնների օպերատորների, վաշտերի և գումարտակների հրամանատարական կետերի խոցման վրա, որոնք գտնվում են շփման գծից շատ կիլոմետրեր հեռու։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով