Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասի…

Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին
Հայազգի քաղաքական գործիչ Սարգիս Ծատուրյանը հայտարարեց «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին:
Վերջին երկու տարիներին նա Հայաստանի և Սփյուռքի իր գաղափարակիցների հետ միասին համակարգային ճգնաժամից ելք էր փնտրում հայ ժողովրդի համար։
«Մենք գտել ենք այդ ելքը։ Այսօր ես ձեզ պարզապես հերթական կուսակցություն կամ շարժում չեմ առաջարկում։
Հրավիրում եմ ձեզ բռնել միմյանց ձեռքերը և միասին վերականգնել ժողովրդական հնագույն ինստիտուտը։ Խոսքը «Աշխարհաժողովի» մասին է։
Ի՞նչ է «Աշխարհաժողովը». Սա Մեծ Հայքի բոլոր 15 աշխարհների ժառանգների ժողովն է։ Համախմբվելով այս մարմնի շուրջ՝ ժողովուրդը հազարամյակներ շարունակ որոշել է պատերազմի և խաղաղության հարցերը, օրենքներ է սահմանել, որոնցով ապրել է, նշանակել է թագավորներ, և նաև միավորվել է օտար զավթիչներին դուրս մղելու համար», – ասել է Ծատուրյանը:

Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին

Շարժումը նպատակ ունի վերականգնել իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը թուրքերը գողացել են մեր պապերից ու նախապապերից, հայտարարել է Սարգիս Ծատուրյանը:
Եթե դու համարում ես, որ տերն ես Հայաստանի, որ պատասխանատու ես քո հողի համար և երազում ես…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *