«Շատերն այսօր «մեսիայի» են սպասում․ ուրեմն 35 տարվա պատմությունը դաս չեղավ, որ պետք չէ կանգնել ու ասել՝ այ, այս մարդը մեզ կփրկի։ Չկա այդպիսի բան, չկա փրկիչ։ Անհրաժեշտ է ոչ թե լիդերը՝ թիմով, այլ թիմը՝ առաջնորդով»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Ներքաղաքական հարցերից բացի, նա անդրադարձել է նաև երեկվանից՝ ԱՄՆ փոխնախագահի այցից հայտնի դարձած ու ակտիվ քննարկվող ամերիկյան մոդուլային ատոմակայանների հարցին։ Քաղաքական գործչի բնորոշմամբ՝ ատոմակայանը անհրաժեշտություն է մեր ազգային անվտանգության, պետության անվտանգության ապահովման հարցում. այն չի կարող լինել այլ ֆորմատի․
«Ատոմակայանի մոդուլային տարբերակների դեպքում չկա վստահություն, որ դրանք կարող են ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջարկի մոտ 40%-ը (ինչպես ՀԱԷԿ-ն է)։ Հետևաբար անհրաժեշտ է շարունակել ունեցած կայանի զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Միաժամանակ պետք է նկատել, որ 2036 թվականին տասը տարի է մնում, սակայն իրական նախագիծ դեռ չկա։ Այդ պայմաններում կա վտանգ, որ մոդուլային տեխնոլոգիաները կարող են չաշխատել սպասված ձևով, և արդյունքում մենք կարող ենք մնալ առանց գործող ատոմակայանի»։
Արամ Սարգսյանը խոսել է նաև էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ կապակցվելու վտանգավոր հեռանկարի մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան