Մի իրավիճակում ենք, երբ մեր տունն այրվում է, իսկ մենք քննարկում ենք, թե ինչու է վերևի հարևանը ծեծում կնոջը
Երկիրը պատերազմի առջև է, Արցախը շրջափակման մեջ է, ՀՀ տարածքներն օկուպացված են թշնամու կողմից, սակայն հայկական իրականությունում բոլորը քննարկում են, թե Ազգային ժողովում ով է ում ծեծել կամ հայհոյել։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման հեղինակ և վարող Արման Աբովյանը։
«Սա նման է նրան, որ մեր տունն այրվի, իսկ մենք քննարկենք, թե ինչու է վերևի հարևանը ծեծում իր կնոջը», – համեմատական անցկացրեց մեկնաբանը։
Նրա կարծիքով` մինչև չլինի քաղաքական ադեկվատություն, Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս չի գալու։
@ArmeniaSputnik