Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին
ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել: Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, եւ այդ շքերթը եւս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժեւորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը եւ պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։ Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաեւ՝ կին զինծառայողների հավաքագրել։ Եվ արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել:
Թողնել պատասխան