■ Խնդիրը նրանում էճի՞շտ բովանդակություն ունի այդ զեկույցը, որը հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա։ Իմ խնդիրը հասկանալն էճի՞շտ են ձևակերպված հարցերը, ճի՞շտ ընկալումների են եկել, և որ չլինեն դրանից հետո միջազգային լուրջ խնդիրներ։
■ Իմ պաշտոնավարման ժամանակ և այն ժամանակաշրջանում, երբ ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և որպես վարչության պետ միջազգային համագործակցության համար պատասխանատու, ամեն ինչ արել եմ որ գնդերեցների ծառայությունը պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, թե իրենց պահպանման ծախսերի առումով, թե իրենց գործունեության ապահովման, թե զինված ուժերում փոխհարաբերությունների։ Բացի դրանից ես գնդերեցների աշխատանքը, ծառայությունը զինված ուժերում, նաև պատերազմի և ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել։ Մեզ նաև հաջողվեց առանձին նստավայր ընտրել՝ Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ և ես շատ բարձր էի գնահատում իրենց ծառայությունները։
44–օրյայի ժամանակ ես շատ բարձր եմ գնահատել իրենց ծառայությունները։
Զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևորական ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը որևիցե լավ նպատակի չի բերի բարոյաքեբանական իմաստով։
■ Ես հիմա հռետորական հարց եմ տալիս՝ իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա այլ երկրներից զենք ենք ձեռք բերում։
Ես չեմ հասկանում, թե «սառեցնել» տերմինը ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, որոշումների կայացմանը և այլն, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում զենքի ձեռքբերմանը։ Նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա։ Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր և նույն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և իրենք իրենց այն ժամանակ թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Դա է եղել հիմնական խնդիրը։
https://www.youtube.com/watch?time_continue=14&v=0ZhEdJFs8QI&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnews.am%2F&source_ve_path=Mjg2NjY&fbclid=IwY2xjawQCalRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeGZEmwKAgpjyTuTP0Z3X5lPmNhs0uoeBoU-5kdHcqxWaLHB4…
Թողնել պատասխան