⚡️⚡️⚡️ Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք🔴 Փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
🔴 Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
✍️ Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
➡️ օգտագործել հակամիջատային ցանցեր
➡️ կրել փակ, երկարաճիտք հագուստ
➡️ օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան