ՆԳՆ–ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր, գրում է Արմլուրը։ Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։
Թողնել պատասխան