Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամա…

Արմեն Աշոտյանը ինչ ասում է, ճիշտ է ասում` կոնկրետ իրենց նախկին, հետո Նիկոլի ժամանակավոր կոալիցիոն դաշնակների, այդ կուսակցությունից միակ ու կյանքում մի անգամ ճիշտ բան ասած ու սովորության համաձայն մուտիտ չարած «ընկեր» Աղվանի ու քոչարյանականների մասին` առհասարակ:
Բայց պարոն Աշոտյանը ճշմարտության կեսն է ասում միայն, էն մյուս կեսի մասին, որ վերաբերում է իրենց` չի խոսում: Փոխարենը դրա մասին խոսել է իրենց երբեմնի թիմակից Միհրան Պողոսյանը` խոստովանելով այն բացահայտ ճշմարտությունը, որի մասին ես հիշեցրել էի նորից, ու որի մասին հարգարժան Աշոտյանն ու մյուս ՀՀԿ-ականները նրբորեն լռում են կամ շրջանցում այդ թեման` մեղքը նորից բարդելով ժողովրդի վրա:
Ի դեպ, հուսով եմ` Միհրան Պողոսյանը փոշմանել է քաղաքական որոշման ներքո իր կատարած ճակատագրական սխալի համար, մնում է` քաղաքական որոշում կայացնողները վերջապես ընդունեն, որ սխալվել են և մեղքերի թողություն խնդրեն:
Այ էս կիսաճշմարտության ծիրում էլ մաղթեմ բարի գիշեր ու ճշմարիտ երազներ բոլորիդ 😍
⚡️«Կար քաղաքական որոշում». ո՞վ է բերել Նիկոլին Էս հարցը շատ են տալիս ու Նիկոլին բերելու մեջ միմյանց մեղադրում ընդդիմադիր տարբեր իրարամերժ բևեռներ: Նոր տեսա` իմ հարցազրույցի էս հատվածը նորից է պտտվում համացանցում, որոշեցի ես էլ էստեղ տեղադրեմ ու հիշեցնեմ`…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով