Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է «Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկութ…

🔴Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է
☄️«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից եւս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է եւ հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։
‼️Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, եւ չի կարող իրեն ոչնչով աջակցել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով