Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսաց…

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի ժամանակ առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:
Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա»,
— նշել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով