Բժիշկները ծափերով ընդունեցին ապահովագրման համակարգը, բայց երբ հայտնի դարձավ, որ …

Բժիշկները ծափերով ընդունեցին ապահովագրման համակարգը, բայց երբ հայտնի դարձավ, որ իրենց աշխատավարձերը կրճատվելու են դրա պատճառով, պայքար են սկսում, բայց ոչ թե ապահովագրման համակարգի դեմ, այլ որ էդ համակարգում իրենց փողին չկպնեն։))
Տենց չի լինում, սիրելի բժիշկներ, եթե համեմատենք օրինակ եվրոպական երկրների հետ, ապա այնտեղ քաղաքացիները ամիսը մի քանի հարյուր եվրո են վճարում ու դրա արդյունքում են բժիշկները բարձր աշխատավարձ ստանում, իսկ այստեղ 10 հազար դրամ վճարելով անհնար ա ձեր բարձր աշխատավարձը ապահովել։
Ձեր խնդիրը պարտադիր ապահովագրման համակարգի մեջ ա, դուք դրա դեմ պիտի դուրս գաք, հակառակ դեպքում հարմարվեք, որովհետև պարտադիր ապահովագրման համակարգի շրջանակներում ձեր աշխատավարձերը պիտի կրճատվեն, ուզեք թե չուզեք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով