#բիզնես Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայո…

#բիզնես
🔵Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ:
Յունիբանկն առաջինն էր Հայաստանում, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր: Նոր գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր արժեթղթերի հայաստանյան շուկայի համար։ Անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր եկամուտ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով