Ի՞նչ է ուզում Ալիևը, և քանի օր Հայաստանում կդիմանան շրջափակմանը, եթե տան նրա ուզ…


Ի՞նչ է ուզում Ալիևը, և քանի օր Հայաստանում կդիմանան շրջափակմանը, եթե տան նրա ուզածը
Նրանք, ովքեր այսօր չեն ուզում պայքարել Լաչինի միջանցքը բացելու համար, թող իրենք հարց տան, թե Հայաստանում քանի օր կդիմանան շրջափակման մեջ, մինչև Ադրբեջանի բոլոր պահանջները կյանքի կոչվեն։
Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ նման հարցադրում արեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Այն, որ Հայաստանը կհայտնվի բլոկադայի մեջ, քաղաքագետը հավանական է համարում` հաշվի առնելով զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ։
«Ադրբեջանն ինքն ասում է, որ իր սահմանները ներառում են Հայաստանի հայտնի 8 գյուղերը։ Եթե բացեք քարտեզը և տեսնեք, թե Ալիևը ինչ գյուղեր նկատի ունի, կտեսնենք, որ այդ տարածքներով անցնում է ոչ միայն Վրաստան–Հայաստան մայրուղին, այլ նաև գազատարը, Իրանի հետ մեզ կապող ճանապարհն է անցնում։ Եվ եթե Ադրբեջանն այս ամենը ստանում է, ինքը բոլոր հնարավորությունները ստանում է Հայաստանին բլոկադայի ենթարկելու»,–ասաց Մաթևոսյանը։
@ArmeniaSputnik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով