Փաստորեն Արթուր Վանեցյանը կարողանում է բավարար կամք ցուցաբերել ու տղամարդավարի դուրս գալ այս կեղծ պայքարից` տեսնելով, թե ինչ է կատարվում դաշտում, իսկ, ահա, երկու կոնկուրենտ օֆիսներ համարվող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դա չեն կարողանում, իրենց սատելիտները դա չեն կարողանում: Միևնույն ժամանակ Իսկ Բաբայան Վահանը, Թաթոյան Արմանն ու ամենաանիմաստ, ջուչ ծեծող ու քամի տատանող երևույթներից մեկը համարվող «Հայաքվեն»` իր կասկածելի առաջնորդով չե՞ն ցանկանում 1.5 տոկոսանոց էլեկտորատով դուրս գալ խաղից, չունե՞ն բավարար տղամարդկային կամք, թե՞ իրենց միսիան լրիվ այլ է:
Իսկ գուցե նրանք մրցակցում են Երևանի ավագանու ընտրություններին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների ֆավորիտ թեկնածու հռչակված, նրանց աջակցությունը վայելող, հետո «Սրբազան պայքարի» ժամանակ ԱԱԾ-ականների բեռնախցիկում հայտնված ու լատենտ նիկոլական դարձած Սուրեն Պետրոսյանի՞ հետ, որի պարզ է, թե ինչու է մտել խաղի մեջ և ում օգտին է ընտրություններին ձայն փոշիացնելու:
Հը՞, Ազատիչ, Սեդրակիչ և Co.
Առավել մանրամասն` քիչ անց, MakaryanNews.am կայքում:
🇦🇲 Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին։ «Նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ…
Թողնել պատասխան