‼️🇮🇷 Իրանի ԱԳՆ-ը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով Իլհամ Ալիևին
«Իրանի հյուսիս — արևմտյան հատվածում ընթացող զորավարժությունները երկրի ինքնիշխան իրավունքն են։ ️Իրանն ակնկալում է, որ հարևանները կհարգեն բարիդրացիության սկզբունքը:
Իրանը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմանների մոտ և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետության անվտանգության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ չի հասկանում, թե ինչու է Իրանը զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանի կողմից պատասխանը եղավ շատ հստակ և շատ կոշտ, այն է՝ թշնամի Իսրայելը գտնվում է Իրանի հետ սահմանին շատ մոտ՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, և այդ հանգամանքը սպառնալիք է Իրանի անվտանգությանը։