Ներողություն՝ Վրաստանի նախկին նախագահիցՎրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվի…

Ներողություն՝ Վրաստանի նախկին նախագահից
📌Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել Հայաստանից երեկ կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: «Մենք եղել ենք և կլինենք բարեկամաբար տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական հավատի կրողներ, և կապրենք խաղաղ եվրոպական Կովկասում»,- գրել է Զուրաբիշվիլին:
Ավելի վաղ թեմային վրացի կինոքննադատ Թամթա Թաթարաշվիլին էր անդրադարձել։ «Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։ Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»,- գրել էր Թաթարաշվիլին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *