🔴 Կրիմինալն ապագա չունի․ այն դատապարտված է մահվան
Մի վատ, զզվելի երևույթ կա, որն իրական կյանքում գնալով վերանում է, բայց սոցիալական ցանցերում դեռ առկա է։ Խոսքը գնում է քրեական ենթամշակույթի, գոռալու, հայհոյելու և այս տրամաբանության մեջ ևս մի շարք նման ձևակերպումների մասին։
Պետք է շատ հստակ արձանագրենք, որ հասարակությունն այլևս չի ընդունում կրիմինալը, չի ընդունում հայհոյախառն արտահայտությունները և այս տեսակը մարդկանց համար դարձել է ծաղրի առարկա։ Այսինքն, մենք խնդիր ունենք մարդկանց բացատրելու, որ թզբեհով ու գորիլայի քայլվածքով ման գալն արդեն մոդայիկ չէ։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ լուրջ մարդը, առավել ևս լուրջ տղամարդը չի կարող հայհոյել սոցիալական ցանցերում գրառումներով կամ էլ live-երով, քանի որ սա ևս կողքից ծիծաղելի է։
Ինչպե՞ս կարող է փոքր տարիքի տղաների համար գողականը, հանցագործը, կրիմինալը, քուչում պպզողը, ուսադիր կրողին անպատվողը (սրանք իրենց կոչում են խառոշիներ կամ հարց լուծողներ կամ ավելի վատ՝ նայողներ) օրինակ ծառայել։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որովհետև այդ երեխան այդ մտածելակերպով հետո ինքն է չարիք դառնում հասարակության համար։
Պետք է շատ լուրջ մտածենք այս խնդրի մասին և վերջնականապես սպանենք կրիմինալը մեր առօրյայում։ Սովորել, լինել լավ մարդ, արժանի լինել ծնողներին, հայրենիքին։ Այս մտածելակերպով առաջնորդվող մարդն է «լավ տղա», այլ ոչ թե ինքնակոչ ինչ-որ երևույթները։
Կրիմինալը սպանելու նպատակով շատ կոնկրետ աշխատանքներ պետք է տարվեն բանակում և քրեակատարողական հիմնարկներում։ Հայաստանում կրիմինալը չի կարող ապագա ունենալ։ Մենք պետք է զարգանանք, այլ ոչ թե հետընթաց ապրենք ու ստիպենք աշխարհին ծիծաղել մեզ վրա։
Վահե Աղաջանյան